Իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրմամբ․ Զախարովա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Զախարովա

Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրմամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ճեպազրույցի ժամանակ ասել Է Զախարովան:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ խոսնակին, գրել է, որ, ըստ Զախարովայի, լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ՝ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-ասել Է Զախարովան։