Սպասում ենք՝ ե՞րբ պիտի Փաշինյանը մեր դուռը ծեծի․ սա ձեր ամսականը, մյուս ամիս էլի կգամ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և դաշնակահար Վահագն Հայրապետյանը «Ժամադադար»-ի եթերում պատմում է իր անցած ստեղծագործական ուղու մասին՝ սկսած առաջին քայլերից, և թե ինչպես է, որպես երաժիշտ, հասել Նյու Յորք, Նյու Օրլեան, նախ սովորել Բարրի Հարիսից և Ֆրենկ Հյուիթից, իսկ հետո հանդես եկել համաշխարհային ջազ լեգենդների հետ և թողարկել ձայնասկավառակներ։

«Ես մշակութային դեսպանի դեր եմ կատարում»,- ասում է Վահագն Հայրապետյանը ու ընդգծում, որ անհնար է ապրել առանց քաղաքականության:

Զրուցել ենք նաև հայկական ջազի զարգացման փուլերից, նաև վերջին փայլուն նվաճումից՝ Տիգրան Համասյանից, որն աշակերտել է հենց Վահագն Հայրապետյանին:

Փորձել ենք նաև արժանին մատուցել մաեստրոյի հորը՝ լեգենդար ջութակահար Կարապետ Հայրապետյանին, թե որն էր լեգենդի ֆենոմենը:

Զրույցի ընթացքում մաեստրոն հետաքրքիր դեպքեր է հիշում վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումներից և վստահեցնում. «Այսօր, քան երբևէ, մեր երկիրը ներկայանում է աշխարհին լավ գույներով»: