Սաուդյան Արաբիայում կանայք արդեն կարող են առանց խնամակալի ճամփորդել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Սաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ՝ արտասահման մեկնելու համար, ինչպես նաեւ խնամակալ դառնալ դեռահասների համար: Այդ մասին հայտնել Է սաուդյան «Օքազ» թերթը:

Օրենքի նոր ձեւակերպման համաձայն՝ այժմ 21 տարին լրացած կինը «կարող Է ինքնուրույն ստանալ անձնագիր առանց խնամակալի պատադիր համաձայնության, ինչպես դա եղել Է նախկինում»: Մինչ այդ կանայք ստիպված Էին ստանալու արական սեռի խնամակալների թույլտվությունը՝ արտասահման ուղեւորությունների համար: Խնամակալի դերում կարող Էր հանդես գալ սաուդցի հպատակուհու ամուսինը, հայրը կամ եղբայրը:

Բացի դրանից, կինն իրավունք Է ստացել տղամարդկանց օրինակով խնամակալ լինելու անչափահաս երեխաների համար, նորածիններին գրանցելու պետական մարմիններում: