Տիգրան Քեոսայանի նախկին կինը Հայաստանում արցախյան տարազ է կրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

Արցախյան տարազ

Մոսկվայում բնակվող հայ կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսյանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, մի քանի օր անցկացրել է Հայաստանում և Instagram-ում լուսանկարներ է հրապարակել իր ուղևորությունից:

Ռուս դերասանուհին, մասնավորապես, իր ընտրյալ Ալեքսանդր Սինյուշինի հետ լուսանկարվել է հայկական ազգային հագուստով՝ տարազով:

«Քանի որ մենք լեռնցի ենք...))) Հանգստյան օրեր՝ հայկական շեշտադրմամբ: Արցախյան կոստյումներ: Շնորհակալություն նման հիշողության համար)))»,- գրառում է կատարել դերասանուհին:

Նա նաև լուսանկարներ է հրապարակել Գառնու հեթանոսական տաճարից և Գեղարդի վանքից: Խմելնիցկայան հրապարակումների տակ մանրամասն պատմել է Հայաստանի տեսարժան վայրերից յուրաքանչյուրի մասին: