Կլիչկոն պահանջում է քրեական գործ հարուցել Զելենսկու աշխատակազմի ղեկավարի դեմ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վեճի մեջ է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ իր հետագա պաշտոնավարման շուրջ: Այս մասին հայտնել է РБК-Украина-ն:

Զելենսկիի գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական ներկայացնել և քաղաքային իշխանությունում այլ սիմվոլիկ դեր կատարել: Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կլիչկոն պետք է հեռանա կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կլիչկոյի անունից իրեն 20 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի նա շարունակի պաշտոնավարումը:

Կլիչկոն հերքում է մեղադրանքները և պահանջում է քրեական գործ հարուցել նախագահի աշխատակազմի ղեկավարի դեմ: