Վարտան Սիրմակեսի հիմնադրամի միջոցներով Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Գյումրիում նոր ծննդատուն  է կառուցվելու:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար: Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019 թ. Գյումրի քաղաքում կմեկնարկեն «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:

Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»։