Տարոն Մարգարյանը «Սանիթեքի» ոչ սեփականատերն է, ոչ բաժնետեր է և ոչ էլ գործընկեր է․ տնօրեն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության ղեկավարն այսօրվա ասուլիսի ժամանակ հերքել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կապն ընկերության հետ։

«Նա ոչ սեփականատեր է, ոչ բաժնետեր է, ոչ գործընկեր է և ոչ էլ կապ ունի «Սանիթեքի» հետ։ Ուղղակի այն ժամանակ, երբ ընկերությունը եկավ Հայաստան և սկսեց գործունեությունը, Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր»,- ասաց ընկերության ղեկավարը։