«Արցախի ավստրալիացի բարեկամներ» խմբին միացել են 40 ազդեցիկ ավստրալացիներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Արցախ

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է «Արցախի ավստրալիացի բարեկամներ» խմբի ստեղծման մասին, որում ընդգրկված են 40 ազդեցիկ ավստրալացիներ: Հայտարարությունն արվել է Արցախի Հանրապետությունից արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ պատվիրակության այցի ավարտին:

Մայիլյանը ողջունել է խմբի ստեղծումը ՝ վստահություն հայտնելով, որ նույն բարեկամական խումբը կստեղծվի նաեւ Արցախում և «կդառնա երկու երկրների միջև համագործակցության կարեւոր ուղի»:

Խմբում ընդգրկվել են դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը և նահանգի այլ խորհրդարանականներ, ինչպես նաև գիտնականներ, մի շարք կրոնական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: