ԱԱԾ-ն աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարում է մրցույթ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ.

«Բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի կողմից կարժանանան դրամական պարգևի:

Ակնկալվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը»: