ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Օգոստոսի 3-ից սկսած ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) և Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) եւ Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի եւ այլ գործարքներ։
Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաեւ տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երեւանի քաղաքապետարանի եւ ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները»,-նշել է նա։