Դավիթ Բեգինյանը Մոսկվայում խոսել է հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Դավիթ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը Մոսկվայում ելույթ է ունեցել հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ» խորագրով քննարկման ընթացքում:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը ելույթ է ունեցել «Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները» թեմայով:

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները՝ Դավիթ Բեգինյանն առանձնացրել է երկու հիմնական խումբ՝ գույքային և ոչ գույքային կատարողական վարույթները, այնուհետև անդրադարձել այդ խմբերից յուրաքանչյուրին:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն առանձին հանդիպումներ է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության ղեկավար Դիմիտրի Կովալենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: