Վնասված Ռենջ Ռովերի վարորդը ոստիկանների ու քննիչների կամքին հակառակ փախավ-գնաց․ Իոննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

Դանել Իոննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․ 

«Հենց նոր իմ աչքի առջև Սևանի մայրուղու վրա պայթյունի արդյունքում վնասված Ռենջ Ռովերի վարորդը ոստիկանների ու քննիչների կամքին հակառակ, արգելապատնեշը պոկելով փախավ-գնաց։ Ու որևէ ոստիկան չփորձեց հետապնդել վերջինիս։
Իրեղեն ապացույցով պարզապես փախավ և իրեն չխանգարեց ճանապարհային ոստիկանության վաշտի կեսի, տասնյակից ավել այլ ոստիկանների ու քննիչների ներկայությունը։

Հ.Գ. Ընդորում, փախնելուց, հայ-հայա վրաերթի էր ենթարկում ոստիկաններից մեկին