Պայթյունից վնասված և դեպքի վայրից հեռացած մեքենան հայտնաբերվել է. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

ոստիկանություն

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:20-ի սահմանում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։