ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

սոչի

Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ կապ հաստատելով Սոչիի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով նրանց ազատում են աշխատանքից:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջը:

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում։

Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցներըհայտարարություն էին տարածելորում ասված էրոր օդանավակայանի ղեկավարությունըհայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին էինչաշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հարցում էր կատարել Սոչիիօդանավակայանինչին ի պատասխան հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղգտած մեղադրանքները հերքվել ենՕդանավակայանից էլ նշել ենոր օդանավակայանիանձնակազմը բազմազգ էև կադրային քաղաքականությունը ընկերությունումհամապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: