Ստորագրահավաք կազմակերպողի և 2 քաղաքացների միջև վեճ էր սկսվել, վերածվել ծեծի. պարզաբանում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

ոստիկանություն

Համացանցում որոշ օգտատերեր հայտարարություններ են տարածել, որ Գևորգ Գյուլումյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտարարության առնչությամբ պարզաբանում ենք, որ այսօր Հյուսիսային պողոտայում Գևորգ Գյուլումյանի կազմակերպած ստորագրահավաքի ընթացքում նրա և երկու քաղաքացու միջև, տեսանկարահանելու շուրջ, ծագել է վեճ, որը վերածվել է քաշքշուկի: Այդ ընթացքում Գևորգ Գյուլումյանը հարվածներ է հասցրել և վնասել տեսանկարահանող սարքը: 

Տեղում ծառայություն իրականացնող պարեկահապակետային ոստիկանները վիճաբանության երեք մասնակիցներին, ծեծի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Նախապատրաստվում են նյութեր: