Ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 114 %-ով. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Հայոկ

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ելույթի ժամանակ կարծիք է հայտնել, որ եթե շարունակեինք նույն տեմպով արդյունաբերական աճ ունենալ, Հայաստանում կապրեր 5,5 մլն մարդ: 

Արշակյանը նշել է, որ նախարարությունն աշխատելու է մի քանի ուղենիշներով՝ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում, տաղանդի արտահոսքի կանխում ու ներհոսքի հարուցում, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի աճի նվազում:

«Ամենակարևոր արժեքը մարդու միտքն է: Տաղանդավոր մարդկանց համար ամենակարևորը հնարավորությունն է, տաղանդն իրացնելն է, այն արժեքի վերածելն է: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ, ճիշտ այնքան՝ որքան Սինգապուրում:

Ինչո՞ւ է տեխնոլոգիական ոլորտը կարևորվում ՀՀ կառավարության կողմից, որովհետև, ըստ որոշ գնահատականների, 21-րդ դարում տեխնոլոգիական զարգացման տեմպերը 1000 անգամ ավելի արագ են, քան՝ 20-րդ դարում»,- ասել է նախարարը: 

Հակոբ Արշակյանը նաև նշել է, որ 114 տոկոսով մեծանալու է ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը, ինչի շնորհիվ կարդիականացվի զինտեխնիկան, կմշակվեն նոր նմուշներ, կզարգացվեն արտադրական հնարավորությունները։