Ներկայումս հնարավոր չէ, որ կոնվենցիան մտնի խորհրդարան և վավերացվի. Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

«Ստամբուլյան կոնվենցիան առաջիկայում չի քննարկվի Ազգային ժողովում»,-24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա նշել է, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, թե կոնվենցիան կարող է ընդունվել՝ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու:

«Ներկայումս հնարավոր չէ, որ կոնվենցիան մտնի խորհրդարան և վավերացվի»,-ասել է պատգամավորը:

Արմեն Խաչատրյանը խոսել է նաև ոստիկանության աշխատանքի, «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցած միջադեպի և այլ հարցերի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում։