Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքում. 43-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

վրաերթ

Oգոստոսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում 43-ամյա Մելսիկ Հ-ն իր վարած Mitsubishi մակնիշի 34 DR 020 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի է ենթարկել Սիսիանի բնակիչ՝ 53-ամյա Աննա Հ-ին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Մինչև դեպքի վայրում զննություն էր կատարվում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։