Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 3, 24News

օդի ջերմաստիճան

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 2-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։Առաջիկա օրերին ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի