ՌԴ նախագահը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը ու իրավական կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 3, 24News

Պուտին1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավարար կարգավիճակը, հաղորդում է РИА Новости-ն։

Արձանագրություններից մեկը 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց երկրի օրենսդրության համաձայն՝ լիազորված են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկվող հարցերի շուրջ: 

Մեկ այլ արձանագրությամբ փոփոխություններ են սահմանվում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:

Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ: