Արագածոտնի մարզում «06»-ը վրաերթի է ենթարկել մի տղամարդու. վերջինը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News

1

 Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հարություն Մարգարյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OF 907 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի Սասունիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված միջին տարիքի տղամադրու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև ոստիկանության Աշտարակի բաժին։ 

Օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Աղբյուրը հայտնում է նաև, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և տեղում բուժօգնություն է ստացել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից։