Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին հեռացնելու թեմայով՝ համացանցում ձայնագրություն կա

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News  

1

Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին հեռացնելու թեմայով՝ համացանցում տարածվել է գաղտնի ձայնագրություն, որտեղ ազգությամբ հայ օդանավակայանի աշխատակցի և օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչներից մեկի խոսակցությունն է:

Ձայնագրության մեջ խոսող հայ աղջիկը օդանավակայանի այն 29 աշխատակիցներից է, որոնք ստորագրել էին Սոչիի օդանավակայանից ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային հեռացման մասին հայտարարության տակ:

«Ինչո՞ւ էիր ստորագրել նամակի տակ, մեզ մոտ չեն սիրում, երբ դժգոհում են: Պետք է սպասեիր, լռեիր»,- ձայնագրությունում նշում է օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչը: Նա նաև հայտարարում է, որ ոչ բոլոր որոշումներն են օդանավակայանի ղեկավարության կողմից արվում, այլ «կան որոշ ծառայություններ»:

Հիշեցնենք, որ Սոչիի միջազգային օդակայանի աշխատակիցները հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ ընկերությունում տեղի է ունենում հայկական ազգանունով աշխատակիցների զանգվածային հեռացում, ինչը օդանավակայանի ղեկավարությունը հերքել է։