Արարատում 23 շաբաթական հղին ինքնասպանության փորձ է կատարել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News  

1

Արարատի մարզում  21-ամյա հղի կինը, մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով, փորձել է ինքնասպան լինել։ 24News-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մասնավորապես, հուլիսի 29-ին Արարատի բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ սուր դեղորայքային թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել 23 շաբաթական հղի կին։ Վերջինս ընդունել է 10-15 հատ հոգեմետ դեղահաբեր՝ կյանքին վերջ տալու համար։

Ոստիկանության Արարատի մարզային և Արարատի բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ինքնասպանության փորձի դրդապատճառները։

Արարատ ԲԿ-ից 24News-ին տեղեկացրին, որ 21-ամյա հղին իրենց մոտ է տեղափոխվել «Շտապ օգնության» միջոցով՝ անգիտակից վիճակում, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Արմենիա» ԲԿ։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

«Նրա վիճակը բավարար է, պտուղը կենդանի է, բայց այս պահին դժվար է ասել, թե որքանով են այդ դեղերը ազդել երեխայի առողջության վրա»,-ասացին ԲԿ-ից։