Մեքենա, բնակարան, փող․ ի՞նչ են հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

1

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի դրամական միջոցները 2018 թ․ կազմել են  7,2 մլն դրամ, 50 դոլար և 2615 եվրո, ինչի մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրից։

Կադաստրի ղեկավարի հարկային տարվա եկամուտը կազմել է 9,5 մլն դրամ, որը գոյացել է հիմնականում աշխատանքի վարձատրությունից։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի դրամական միջոցները 2018 թ․կազմել են 1,4 մլն դրամ և 82 դոլար, իսկ հարկային տարվա եկամուտը կազմել է 3,1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալներից Արամ Կարախանյանի դրամական միջոցները կազմել են 5,5 մլն դրամ, 15 000 դոլար և 4000 եվրո։ Նա հայտարարագրել է նաև երկու մարդատար մեքենա՝ «TOYOTA COROLLA 1.6» և «BMW X3» մակնիշի։ Պաշտոնյայի եկամուտը հարկային տարում կազմել է 1,6 մլն դրամ։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի մեկ այլ տեղակալի՝ Արայիկ Սահակյանի դրամական միջոցները 2019 թ․սկզբին կազմել են 5000 դոլար և 7,4 մլն դրամ։

Վերջինս հայտարարագրել է նաև բնակելի շենքի բնակարան։ Պաշտոնյայի հարկային եկամուտը 4 մլն դրամ է։