Բախվում հայագիտական կենտրոն է բացվում․ ադրբեջանցիները հայերեն կսովորեն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Farid

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, որ կենտրոնում նախատեսվում է բացել հայագիտական հետազոտությունների բաժին:

«Պետք է համակողմանիորեն ուսումնասիրենք Հայաստանի տնտեսությունը, պատմությունը, գրականությունը և նրա վարած պետական քաղաքականությունը: Մենք նաև մտադիր ենք կենտրոնում բացել հայոց լեզվի դասընթացներ: Ադրբեջանում քիչ են հայերենին տիրապետող մասնագետները»,- նշել է Շաֆիևը, ապա տեղեկացրել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մի շարք ուսումնասիրություններ են այս պահին արվում, և որ իրենց նպատակը հակամարտության իրողությունը համաշխարհային հանրությանն ու միջազգային փորձագետներին ներկայացնելն է։