Կքննադատենք ներկաներին, եթե վավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան․ «Հանրապետություն»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Արամ

«Հանրապետություն» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը։ Հայտրաարությունը՝ ստորև․

««Հանրապետություն» կուսակցությունը, ազատական ու պահպանողական արժեքներ կրող քաղաքական ուժ է։ Մենք կարևորում ենք մեր ինքնությունը և մեր ամենահիմնական արժեքները՝ պետականությունը, ինքնիշխանությունը, եկեղեցին ու ընտանիքը:

Մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը ու քննադատում ենք նախկին իշխանություններին, դեմ կլինենք ու կքննադատենք ներկաներին, եթե գնան կոնվենցիան վավերացնելու ճանապարհով»: