Ներկայացնելու եմ դատավորների կուտակած մինչհեղափոխական միջոցները. Արտակ Մանուկյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

«Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթների շուրջ ես վերապահում ունեմ, բայց մենք արհեստական օրակարգ ենք ստեղծում»,- 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Նա վստահ է՝ չկա մի ծնող, որ ցանկանա՝ իր երեխան ոչ ավանդական ընտանիքում մեծանա:

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի խնդիրներին՝ պատգամավորը նկատել է, որ ակնհայտ է՝ հասարակությունը վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Մանուկյանն ուսումնասիրել է որոշ դատավորների ունեցվածքն ու եկամուտները և առաջիկայում կամփոփի ու կներկայացնի, թե դատավորները մինչև հեղափոխություն և դրանից հետո ի՞նչ միջոցներ են գեներացրել:

Մանրամասները՝ տեսանյութում։