Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» եղբայրը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

.

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի լրատվության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:

Նա ձերբակալվել է երեկ Երեւան֊Սեւան ավտոմայրուղու ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո դեպքից վայրից  Range Rover մակնիշի մեքենան հեռացնելու գործով:

«Ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»,- տեղեկացրեց Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղում պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրել էր դեպքի վայրից՝ չենթարկվելով ոստիկանի պահանջին։

Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեքենան վերադարձվել էր դեպքի վայր։