Այսօր Լուսակիրի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News  

 

1

Լուսակիրի միջազգային օրը նշվում է օգոստոսի 5-ին՝ 1914 թվականին տեղի ունեցած իրադարձության պատվին: Այդ օրն ամերիկյան Քլիվլենդ քաղաքում ի հայտ էր եկել ժամանակակից սարքերի նախահայրը: Այն ուներ կարմիր եւ կանաչ լամպեր, իսկ լույսը փոխելու ժամանակ արձակում էր ձայնային ազդանշան, գրում է Calend.ru-ն:  

Մինչդեռ առաջին լուսակիրը հայտնագործել էր բրիտանացի Ջեյ Նայթը՝ դեռեւս 19-րդ դարում: Այդ սարքը տեղադրված էր 1868 թվականին Լոնդոնի խորհրդարանի շենքի մերձակայքում: Երեք տարի անց լապտերը պայթել էր՝ վնասելով ոստիկանին: Դրանից հետո լուսակիրը մոռացվել էր շուրջ 50 տարով՝ մինչեւ 1910 թվականը, երբ մշակվել եւ պատենտավորվել էր առաջին ավտոմատ լուսակիրը երկգույն լապտերներով:

Եռագույն լուսակիրները, որոնք առավել նման էին ժամանակակից լուսակիրներին, առաջին անգամ տեսել են Դետրոիտի ու Նյու Յորքի բնակիչները 1920 թվականին: Տարիների ընթացքում այդ սարքերը լայն ճանաչում ձեռք բերեցին Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում: