Մարտի 1-ի գործով կալանավորված Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

1

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող Մարտի 1 -ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը  օգոստոսի 4-ին ազատ է արձակվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ 

Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր փաստաբանը խոստացել է, որ  իր դեմ մեղադրանքը կվերացվի։ 

Նշենք, որ երեկ լրացել էր Պետրոսյանի կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը այդ ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։