Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News  

 

1

Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +32․․․+33 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»,-գրել է նա։