Վերջին 15 ամիսներին Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

1

2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ՀՀ կառավարության էջում:

«2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1 տոկոսով»,-ասված է գրառման մեջ: