Կոտայքի մարզում վթարի ենթարկված վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

բակո

Այսօր, օգոստոսի 5-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարագ Ղ․-ն իր վարած VAZ-21140 մակնիշի 35 CD 294 համարանիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղից դեպի Արգել տանող 1-ին շրջադարձի ձախակողմյա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատի հիմքին, որից հետո կողաշրջված վիճակում հայտնվել ոչ երթևեկելի գոտու հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վարագ Ղ․-ն տեղում մահացել է։

Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հադվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։