Դամասկոսը մեկ օրում հսկողության տակ Է վերցրել Դեյր Էզ Զորի 4 բնակավայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 5, 24News

Դեյր Էզ Զոր

Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր Է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության ներքո Է անցել Դեյր Էզ Զորի նահանգի չորս բնակավայր շուրջ 18,5 հազար բնակիչներով: Այդ մասին օգոստոսի 5-ին հաղորդվում Է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:

«Մեկ օրում չորս համաձայնագիր Է ստորագրվել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ՝ Դեյր Էզ Զորի նահանգի շուրջ 5 հազար բնակչություն ունեցող Արեւմտյան Դիբա, շուրջ 7 հազար բնակչությամբ Արեւելյան Դիբա, շուրջ 5 հազար բնակչությամբ Հարավային Դիբա եւ շուրջ 1,5 հազար բնակչություն ունեցող Էլ Քիշմա բնակավայրերը»,-ասված Է տեղեկագրում: Արդյունքում՝ այն բնակավայրերի թվաքանակը, որոնք միացել են հրադադարի գործընթացին, կազմել Է 2547, հաղորդել Է ՏԱՍՍ- գործակալությունը: