Սև ծովում 3-4 բալանոց փոթորիկ է, ծով մտնելն արգելվում է․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

սև

Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է, ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

«Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։