ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է վերաքննիչ դատարանի նոր դատավոր Արմեն Բեկթաշյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 5, 24News

դատ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Արմեն Բեկթաշյանին, հաջողություն մաղթեց նրան Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բարդ և պատասխանատու աշխատանքում:

ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: