Վարչապետը Էդգար Խուրշուդյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Էդգար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Նշենք, որ օգոստոսի 2-ին Էդգար Խուրշուդյանը ասուլիս էր հրավիրել, մամուլում քննարկվում էր, որ նա սկանդալային հայտարարություններ է անելու։ Ասուլիսի ընթացքում Խուրշուդյանն անդրադարձել էր իր և Արսեն Թորոսյանի լարված հարաբերություններին։ 

«Իմ ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններում կա որոշակի լարվածություն»,- ասել էր Խուրշուդյանը, ապ անշել, որ չի կարող հերքել, քանի որ այս մասին անընդհատ խոսվում է․ «Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք կհարթվեն»:

Դիտարկմանը, թե գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանը հայտարարել է՝ այսօրվա դրությամբ իր պաշտոնանկության հարցը չկա․ «Ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ, հնարավոր է, օգոստոսի սկիզբ Խուրշուդյանն ազատվի զբաղեցրած պաշտոնից։ Տեսչական մարմնի ներսում քննարկվում էր նաև նրան փոխարինող գտնելու հարցը: Այդ առնչությամբ  «Ժողովուրդ» -ը գրել էր․ «Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել և ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաև նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար»: