Ադրբեջանում բժիշկը դանակահարել է գլխավոր բժշկին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

Ադրբեջանում ատամնաբուժական կլինիկայում բժիշկը դանակահարել է գլխավոր բժշկին: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, երկու բժիշկների միջև նախ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո՝ դանակահարություն:

Տուժող կողմին հոսպիտալացրել են և վիրահատել, հիմա նա կոմայի մեջ է:

Դանակահարող բժիշկը ձերբակալված է: