Ոստիկանությունը ներկայացրել է վերջին օրերի ՃՏՊ-ների ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների օգոստոսի 2-4-ի ամփոփագիրը, որտեղ տեղ է գտել նաև օգոստոսի 5-ին տեղի ունեցած մեկ պատահար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին, ժամը 08.20-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ օգոստոսի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 04.05-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107» -ի 41-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 14.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։ 

Օգոստոսի 2-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Ֆաու» ավտոբուսը. «Օպել»-ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 09.55-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 43-րդ կմ-ին «Լեքսուս LX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 31-ամյա վարորդը , 59-ամյա ուղևորը և «Լեքսուս LX 470»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաների վթարի հետևանքով «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. «Նիսան»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 153-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Տոյոտա Պռևիա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Պռևիա»-ի մոտ կանգնած 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 19.10-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարու»-ի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 23.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ և ԲԻԴ մակնիշի ավտոմեքենաներ. ԲԻԴ-ի 29-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 22.50-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Հր. Ներսիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլետը. 21-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի նորակառույց կամրջի տակ իրար են բախվել «Նիսան» և «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

 

Օգոստոսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի հանդամասում «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 39-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը տեղում ստացել են բուժօգնություն:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Գոշ գյուղի ճանապարհին «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 10.20-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 3-ին, ժամը 21.40-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 19.45-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 30-ամյա վարորդը, «Մերսեդես»-ներից մեկի 63-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 19.45-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Սուզուկի»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում «Տոյոտա-Լենդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի սկզբնամասում «Dodge Charger» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։