Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 7-րդ անգամ պատարագ կմատուցվի

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News  

1
 

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվելուց հետո արդեն 7-րդ անգամ պատրաստվում է ամենամյա պատարագին։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Van Ekspres»-ը։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ, 2010 թ․ ի վեր ամեն տարի կազմակերպվող պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Պատարագն այս տարի կմատուցվի սեպտեմբերի 8-ին։ Արարողությանը մասնակցել ցանկացողներն արդեն իսկ սկսել են հյուրանոցներում համարներ ամրագրել։