Հանցագործը բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ և հափշտակել ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ոսկի

Օգոստոսի 6-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմանում անհայտ անձը մտել է Պտղնի գյուղի Նոր թաղամասի 36 տուն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հանցագործը տան մեջ բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշատկել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։ Տանտիրուհուն Աբվոյանի շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոտիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը, իսկ քննիչները դեպքի վայրի տեղազննություն են կատարում։

Կոտայքի քննչական բաժնում ՀՀ Քր. օր. 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ տան տիրուհին աչքի մասում վնասվածք է ստացել տուն ներս մտած ծեծի ենթարկվելու հետևանքով։