Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կվարելի քաղաքում: Այդ մասին ասված է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:55-ին: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում էր 5 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել։