Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դիակ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

Օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մասամբ կախվել ձորը, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ժամը 21.38-ին հրդեհը մարվել է մեկ մարտական հաշվարկի կողմից: Մեքենայում հայտնաբերվել է մեկ մոխրացած դիակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news