1 մլրդ դրամից ավելի պետպատվերով բուժհաստատությունները կվերահսկվեն․ նախարարը գրառում է արել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Արսեն

Նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոտ 2 ամսից Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 միլիարդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, որոնք տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը։ 

«Այո՛։ Փոփոխությունների հանդեպ հետևողական ենք լինելու։

Մոտ 2 ամսից ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 մլրդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, որոնք տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը»,-գրել է Արսեն Թորոսյանը։