Վրաստանը կդադարեցնի Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը. «Եվրո-5» դիզելը կգնվի Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

evro

Վրաստանի Հանրային հեռուստաալիքը հայտարարել է, որ Վրաստանը կդադարեցնի  Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը։ Որոշման մասին հայտարարվել է վրացական Նավթ ներմուծողների միավորման կազմակերպած սեմինարի ժամանակ:

Վրաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կարգելվի «Եվրո-4» ստանդարտի դիզվառելիքի օգտագործումը: Այդ օրվանից երկրում կօգհտագործվի միայն «Եվրո-5» ստանդարտին համապատասխանող դիզել: Նշվում է նաև, որ դիզելը գնվելու է Ռուսաստանից: