Երեխաների նկատմամբ հանցագործությունների դեպքերով193 անձ ճանաչվել է տուժող

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 209 քրեական գործ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 98 նյութ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 209 քրեական գործ, որոնցից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 209 քրեական գործերից 143-ը վարույթ է ընդունվել 2019թ-ի առաջին կիսամյակում, իսկ 66 -ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 98 քրեական գործ:

Հարուցված քրեական գործերով՝ թվով 110 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալ, ընդ որում 5 անձ եղել են 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 63-ը՝ 18-35 տարեկան, 40-ը՝ 35 տարեկանից բարձր:

Թվով 193 անձ ճանաչվել է տուժող, որոնցից 105-ը՝ մինչև 12 տարեկան, 20-ը՝ 12-14 տարեկան, 36-ը՝ 14-16 տարեկան, 32-ը՝ 16-18 տարեկան:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 32 քրեական գործ 34 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ):

Նշված ժամանակահատվածում վարույթում եղած երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ

209 քրեական գործերից 4-ը՝ վերաբերվել է ՀՀ քր. օր-ի 104 հոդվածով նախատեսված սպանությանը,

2-ը՝ ՀՀ քր. օր-ի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն,

3-ը՝ ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն,

5-ը՝ ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

2-ը՝ ՀՀ քր. օր-ի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

3-ը՝ ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

38-ը՝ ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին,

1-ը՝ ՀՀ քր. օր.-ի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,

 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

3-ը՝ ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,

 1-ը՝ ՀՀ քր. օր.-ի 132.2 հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,

2-ը՝ ՀՀ քր. օր-ի 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելուն,

4-ը՝ ՀՀ քր. օր-ի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

3-ը՝ ՀՀ քր. օր-ի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը,

10-ը՝ ՀՀ քր. օր-ի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն,

22-ը՝ ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,

15-ը՝ ՀՀ քր. օր-ի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,

 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 166.1-րդ հոդվածով նախատեսված երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելուն կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելուն,

 2-ը՝ ՀՀ քր. օր-ի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,

5-ը՝ ՀՀ քր. օր-ի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը՝ ՀՀ քր. օր-ի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն,

10-ը՝ ՀՀ քր. օր-ի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ 69-ը՝ այլ հանցագործություններ են:

2019թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել են երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ, որոնցից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից: