«Եթե փողոցում տեսնում ենք, բարևում ենք»․ Արցախի նախկին վարչապետը՝ Սամվել Բաբայանի մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Սամվել

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6–ին Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը կայացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ։

«Եկեք ես իմ բոլոր հանդիպումները, թե ում հետ երբ եմ հանդիպել,  չներկայացնեմ հանրությանը։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի մենք երկուսով նստենք։ Ես հնարավորություն ունեմ հանդիպելու Սամվել Բաբայանի հետ։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ»,–ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ վերջերս պատահական հանդիպել և զրուցել է Սամվել Բաբայանի հետ։

«Եթե փողոցում տեսնում ենք, բարևում ենք, սրճարանում տեսնում ենք, զրուցում ենք, ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»,– ասել է Արայիկ Հարությունյանը։