38-ամյա տղամարդու մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ հանգամանքները պարզվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 29-ին՝ժամը 21:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը, վիճաբանության ընթացքում օղու տարայով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վերջինս փակ գանգուղեղային տրավմայից առաջացած գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարման հետևանքով օգոստոսի 4-ին՝ ժամը 20.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: