Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցաձևի 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:

Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը: