Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

Օգոստոսի 5-ի կեսգիշերին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի սուպերմարկետներից մեկի մոտից կրակոցի ձայներ են լսվում:
Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի ունեցածը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ: Հայտնաբերվեց 5 պարկուճ:

Ահազանգից րոպեներ անց Եղեգնաձորի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին «Պորշ Կայեն» մակնիշի մեքենա: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: 
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 7.62 մմ տրամաչափի երկու պարկուճ:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: